Բանակի գեներալ Դվորնիկովը Հայաստանում է

Բանակի գեներալ Դվորնիկովը Հայաստանում է

Քիչ առաջ տեղեկացանք, որ Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատար, բանակի գեներալ Ալեքսանդր Դվորնիկովը եկել է Հայաստան, նա հանդիպում է ունեցել պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։

Այս մասին հայտարարություն է տարածել նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը․

«Մայիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի հրամանատար, բանակի գեներալ Ալեքսանդր Դվորնիկովին (հիշեցնենք, որ ՌԴ ԶՈՒ հարավային ռազմական օկրուգի ենթակայության տակ է գտնվում Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը):

Հանդիպման ընթացքում քննարկվել են Սյունիքի մարզում ստեղծված իրադրությունն ու դրա հանգուցալուծման ուղիները,  Հայաստանի Հանրապետության զինված ուժերում մեկնարկած բարեփոխումները, անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցերի։

Զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ ռազմական համագործակցության մակարդակը և վստահություն հայտնել, որ նախանշված ծրագրերը կիրականացվեն ժամանակին և ամբողջ ծավալով»։