Հանրահավաքները կաթվածահար են արել «Յուքոմի» շարժական կապը

Հանրահավաքները կաթվածահար են արել «Յուքոմի» շարժական կապը

Մի քանի ժամ է «Յուքոմ» բջջային օպերատորի շարժական կապը կաթվածահար է, մի խոսքով՝ այն չի աշխատում։  

Ընկերության մամուլի ծառայությունից մեզ փոխանցեցին, որ գերծանրաբեռնվածության խնդիր է․ «Հիմա օգտագործողների թիվը կոնկրետ վայրերում մոտավորապես 300-ից 400 տոկոսով աճել է եւ կոնկրետ անտենաների վրա ծանրաբեռնվածությունը շատ ավելի մեծ է, քան սովորական ժամանակ»։

Հարցին, թե դա կապ ունի՞ երկրում տեղի ունեցող քաղաքական պրոցեսների հետ, պատասխանեցին, որ, այո․ «Այդ բոլոր մարդիկ օգտվում են նույն անտենաներից, բոլորը նույն անտենաներին են միանում։ Գերծանրաբեռնվածությունը լուծվում է տվյալ տարածքում կուտակումների ավելի քչացմամբ, դա տեխնիկական խնդիր չէ։ Գերծանրաբեռնվածությունն ամբողջ ցանցի վրա է»։