Կառավարությունն ընդունեց Տրդատ Սարգսյանի հրաժարականը

Կառավարությունն ընդունեց Տրդատ Սարգսյանի հրաժարականը

Կառավարության որոշմամբ՝ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Որոշումը կառավարության նիստի օրակարգում էր՝ չզեկուցվող հարցերի շարքում, եւ այն ընդունվեց:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Տրդատ Սարգսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ։

Հիշեցնենք, որ մարզպետը օրերս հրաժարականի դիմում էր գրել՝ իր օգնականի եւ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանի հետ կապված միջադեպից հետո: