ԱՄՆ Սենատը սկսել է Թրամփի երկրորդ իմփիչմենտի գործընթացը

ԱՄՆ Սենատը սկսել է Թրամփի երկրորդ իմփիչմենտի գործընթացը

Սենատը սկսել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին երկրորդ անգամ իմփիչմենտի ենթարկելու քննարկումները։ Նախկին նախագահը մեղադրվում է ապստամբության հրահրման մեջ։ Մեղադրանքի համաձայն, այն բանից հետո, երբ Թրամփը ելույթ ունեցավ Վաշինգտոնում իր կողմնակիցների առաջ, նրանք գնացին Կապիտոլիումը գրոհելու։

Սենատորները պարզելու են, թե արդյոք դա ապստամբության հրահրում էր։ Կողմերից ամեն մեկն ունի 16 ժամ իր մոտեցումները շարադրելու համար։ Մեղադրողներից Ջեյմի Ռասկինը կարեւոր է համարել այն, որ ճշմարտությունը բացահայտվի, քանի որ տեղի ունեցածը կարող էր 233 տարվա մեջ առաջին անգամ խաթարեր իշխանության խաղաղ հանձնումը։