Դուգլաս Կոստան կարող է տեղափոխվել Անգլիա

Դուգլաս Կոստան կարող է տեղափոխվել Անգլիա

Ինչպես գրում են անգլիական մարզական լրատվամիջոցները, բրազիլացի հարձակողական ոճի կիսապաշտպան Դուգլաս Կոստան, որը վարձակալական հիմունքներով այժմ հանդես է գալիս Մյունխենի «Բավարիայի» կազմում, սակայան ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը պատկանում է Թուրինի «Յուվենտուսին», կարող է տեղափովել Անգլիայի առաջնությունում  հանդես եկող ակումբ։

Ըստ տարբեր հրապարակումների՝ Բրազիլացու ծառայություններով մասնավորպես լրջորեն հետաքրքրվում է «Լիդսը»։ Ասում են՝ «Լիդսի» ղեկավարության մոտ Կոստայի տրանսֆերը գնելու ցանկություն է առաջացել այն բանից հետո, երբ եվրոպական մի շարք հեղինակավոր ակումբներ սկսել են հետաքրքվել Ռաֆինյայով։ Ռաֆինյայի տրանսֆերը ձեռք բերելու հարցում, հիշեցնենք, որ ֆավորիտը անգլիական «Լիվերպուլն» է։