Անցյալ տարի Չինաստանում ծնվել է ավելի քան 10 միլիոն երեխա

Անցյալ տարի Չինաստանում ծնվել է ավելի քան 10 միլիոն երեխա

2020 թվականին Չինաստանում ծնելիությունը նվազել է 30 տոկոսով՝ 2019 թվականի համեմատությամբ։ Այս մասին հայտարարել է Չինաստանի Հանրային անվտանգության նախարարությունը։ Անցյալ տարի Չինաստանում ծնվել է 5,29 միլիոն աղջիկ եւ 4,74 միլիոն տղա։ Ընդ որում՝ 1979-2016 թվականներին Չինաստանն իրականացրել է «Մեկ ընտանիք մեկ երեխա» ծրագիրը, որով աշխատունակ բնակչությունը կրճատվել է։