Բախտի արագիլ

Բախտի արագիլ

Հիմա նոր ինձ պարզ դարձավ, որ փոքր ժամանակ ինձ խաբել են, ասելով որ հայի բախտը սև է ու պուճուր։ 70 տարի Կրեմլի լուծը քարշ տվինք՝ շունչներս չփչեցինք։ 30 տարի առանց բանակ, առանց դիվանագիտության, տո՝ առանց պետության ապրեցինք՝ բան չպատահեց։ Բախտը հո պոզով ու պոչով չի լինում։ Էլ չասեմ, թե հարևանների հարցում բախտներս ոնց ա բերել։ Շատերը թաքուն կամ անթաքույց նախանձում են։

Երկու օր առաջ արամեացի հարևանս ինձ թե՝
-Այ հարևան, էս վերջերս գլուխդ կախ անցնում, երեսներիս չես նայում։ Չլինի ինձ թուրք ու արաբ հարևաններիդ հետ ես շփոթել։
-Ես՝ վայ, հարևան ջան, ո՞նց կշփոթեմ, համ էլ ի՞նչ կարևոր է՝ ով որ ազգիցա, ինչ հավատքիա, ով ում հողի վրայա ապրում։ Կարևորը՝ մարդս մարդ ըլնի, հագն ու կապը տեղն ըլնի։ Ճիշտ չի՞։
-Հարևանս՝ դե հա, ձենդ տաք տեղից ա գալիս, երկիր ունեք, պետություն ունեք, բա ես ի՞նչ ասեմ։
-Ես՝ հա, բայց պետությունն էլ էս մոտ երեք տարիա, որ զրոյից կառուցում ենք։
-Հարևանս՝ բա մինչև էդ ի՞նչ էր, մենակ եկեղեցի՞։
-Ես՝ տո չէ հա, եկեղեցուն ո՞վ ա հաշվի առնում, մինչ էդ համատարած կոռուպցիա էր ու թալան։
-Հարևանս՝ պետություն չկար, եկեղեցի չկար ու դրսից ոչ ոք չխառնվե՞ց։
-Ես՝ էն կարգի թալան էր, որ սատանան էլ չէր մոտենա։
-Հարևանս՝ հավատո՞ւմ ես, որ սատանա կա։
-Ես՝ ո՞նց չկա, երեք տարիա փնտրում ենք։
-Հարևանս՝ հույս չկա՞, որ կբռնեք։
-Ես՝ մնաց մի տեղ, որ փնտրենք, էն էլ դատախազը չի թողնում մտնենք։
-Հարևանս՝ կարողա՞ էդ դատախազը թշնամու կողմից ներդրված ա։
-Ես՝ ի՞նչ թշնամի, այ հարևան ջան, էս ո՞ր թիվնա։
-Հարևանս՝ բա էս վերջերս չէիք պատերազմու՞մ։
-Ես՝ չէ, ի՞նչ պատերազմ, ուղղակի մի թեթև տարածքային հարցեր կային, մի քանի մետր խլած հողեր վերադարձրինք ու վերջ, հիմա ճամփեքը կբացենք, հավեսով առևտուր կանենք...

-Հարևանս՝ բա լսել եմ՝ 5000-ից ավել զոհեր ունենք։
-Ես՝ լսի', դու կարողա՞ մենակ «Արմնյույ» ես նայում, «Ազատությունդ» չի բռնո՞ւմ։
-Հարևանս՝ ես ընդհանրապես հեռուստացույց չեմ նայում, ֆեյսբուքից եմ տեղեկանում։
-Ես՝ հասկացա, ֆեյսբուքում եք ապրում, դրա համար էլ պետություն չունեք։
-Հարևանս՝ հիմա որ ֆեյսբուքը փակենք, կարա՞նք պետություն ստեղծենք։
-Ես՝ դե չէ, եթե ուզում եք գոնե մինչև 2050թ. կարգին պետություն ունենաք՝ պիտի թավշյա հեղափոխություն անեք։
-Հարևանս՝ էդ ո՞նց են անում։
-Ես՝ այ, էդ ըստ էության աննախադեպ, ոչ բռնի, թավշյա տեխնոլոգիան արդեն թանկ արժի, աշխարհի բոլոր երկրները խնդրում են, չենք տալիս։
-Հարևանս՝ ըտենց խուճուճ բառերով էլ գին ես բարձրացնում, հա՞։
-Ես՝ չէ, դե գինը առանց էն էլ բարձր ա, բայց առավել կարևորը՝ մաքրամաքուր, թափանցիկագույն, ազնվագույն մասնագետներ պիտի ունենաք։
-Հարևանս՝ լսի, ընենց լեզվով ես խոսում, ոնց որ թերթի լրագրողի հետ խոսեմ։ Հիմի դուք էդ սուպեր-պուպեր մասնագետներին ո՞նց եք ձեռք բերել, նախկինում հատուկ կրթել ու աճացրել ե՞ք։
-Ես՝ չէ, չէ, հարևան ջան, իրենք նախկինների հետ բացարձակ կապ չունեն։
-Հարևանս՝ բա ինչ, դրսի՞ց եք վարձել։
-Ես՝ տո, չէ, ինչ դուրս, ինչ սորոս...
-Հարևանս՝ բայց ես սորոսի անուն չտվեցի։
-Ես՝ ճիշտ էլ անում ես, էլ չտա՜ս, քո համար եմ ասում։
-Հարևանս՝ լավ, ոչ դրսից, ոչ ներսից էդ...ոնց ասեցի՞ր, ծիածանագու՞յն...
-Ես՝ Չէ թափանցիկագույն։
-Հարևանս՝ Հա էդ թափանցիկագույն մասնագետները ո՞նց ի հայտ եկան, ինքնաստեղծվեցի՞ն։
-Ես՝ չէ, իրենց արագիլնա բերել։
- Հարևանս՝ դե, արդեն չեղավ, հարևան, ինձ լրիվ Պողոսի տեղ դրեցիր։

- Ես՝ Պողոսն ո՞վա։
- Հարևանս՝ մի անգրագետ հարևան ունեի... մինչև քո գալը։
- Ես՝ չե՛ս հավատու՞մ, Սուտնիկոլի արև։
-Հարևանս՝ Սուտնիկոլն ո՞վա։
- Ես՝ Թութակսա։
- Հարևանս՝ Էդ թութակդա՞, որ գիշեր- ցերեկ ղժղժումա։
- Ես՝ վայ, ինչ անհարմար բան ստացվեց, հարևան ջան, ես գիտեի մենակ մեր տաննա ղժղժում, ուրիշները չեն լսում։
- Հարևանս՝ չէ, լսում ենք, ուղղակի շան տեղ չենք դնում, հարևան ենք, չէ՞։ Իսկ  գոնե խոսումա՞։
- Ես՝ հա, բայց մենակ մի բան ա ասում։
- Հարևանս՝ ի՞նչա ասում։
- Ես՝ ասում ա ես ուղտ չեմ։
- Հարևանս՝ ու վե՞րջ։
- Ես՝ հա բա ի՞նչ, կարողա՞ մի հատ էլ ուղտ բերեմ, նստի հետը կոֆե խմի, դուրս գա ասի, որ ինքը ուղտ չի։
- Հարևանս՝ բայց չեմ պատկերացնում, արագիլիը ո՞նց մասնագետ կբերի։
- Ես՝ լսի, դու հեչ նկարներում չե՞ս տեսել ոնցա թռչող արագիլը կտուցով ուսապարկ տեղափոխում։
- Հարևանս՝ տեսել եմ, բայց ուսապարկը կարա հեղափոխություն անի՞։
- Ես՝ չէ, այ տնաշեն, էդ ի՞նչ «ճ» կլասի երկիր պիտի լինի, որ ուսապարկերը հեղափոխություն անեն։ Էդ ուսապարկերի մեջ մաքրամաքուր բալիկներ են, որոնք նույնիսկ իրենց հարազատ մոր կասկածելի կաթը չեն կերել։ 
- Հարևանս՝ մի րոպե, մի րոպե, ոնց որ կոմպյուտերս կախում ա, ուղեղիս դարակներում էլ չի տեղավորվում։ Աչքիս դու սովորական լրագրող չես, այլ դեղին թերթի խմբագիր։ Հիմա խնդրում եմ դանդաղ ասա՝ մեծ ու մանուկ ենթարկվում են էդ փոքրիկ բալիկների՞ն։
- Ես՝ դե չէ, էդ բալիկները էդքան էլ փոքր չեն, օրինակ ծանրաքաշ բալիկներ կան, որոնց մի 30 տարի առաջ արագիլները մի կերպ բերել տեղ են հասցրել ու էլ ոչ մի երկիր չեն չվել։
-Հարևանս՝ գոնե Էդ մնացած արագիլներին պարտքով չեք տա՞։
- Ես՝ պարտքով դժվար, բայց իմ ձեռն ինչ կա, պիտի ամեն արագիլի համար  դիմում գրեք։
-Հարևանս՝ գոնե մի քանի արագիլի անուն կասե՞ս, մոտս գրանցեմ։
- Ես՝ գրի. Ջահանգիր, Ջանջուղազ...
-Հարևանս՝ սպասիր, էս լրիվին թուրքական անուններով եք կոչե՞լ։
- Ես՝ չէ, դե նայած որը որ երկրիցա չվել։ Բայց կարևորը էդ չի, կարևորը որ բոլորդ հպարտ լինեք ու դուխով։
  Լռություն...
- Ես՝ հարևան ջա՞ն, ի՞նչ եղավ, դուխով ասեցի, գլուխդ կախեցիր։
-Հարևանս՝ չէ, ուղղակի մտածեցի, որ քեզ մի քանի հարյուր տարի առաջ ճանաչեի՝ մենք էլ պետություն կունենայինք...

Իսկ հիմա արդեն լրջորեն. 2020-ի հուլիսյան սահմանային միջադեպից հետո արամեացի աշխատակիցս հարցրեց կարծիքս իրավիճակի մասին։ Ինձ լսելուց հետո կարծիք հայտնեց. Միևնույնն է, շուտով Հայաստանը կհայտնվի թուրքիայի կազմում։ 
Հարցրի. Ու քո սիրտը կհովանա՞։

Ասաց. Չէ, դա ինձ չի գոհացնի, բայց գիտեմ, որ այդպես է լինելու։

Արա Սամսոնյան