Լեւոն Մնացականյանին կհրավիրեն «հարցաքննության»

Լեւոն Մնացականյանին կհրավիրեն «հարցաքննության»

Այս տարվա մայիսին խորհրդարանը ստեղծել է խորհրդարանական հանձնաժողով, որը կզբաղվի 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների հետաքննությամբ։Հանձնաժողովի նախագահն է Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Հանձնաժողովը մտադիր է հրավիրել նախկին եւ ներկա քաղաքական պաշտոնյաների, ռազմական ոլորտի ներկայացուցիչների:

Արցախի Հանրապետության Ոստիկանության պետ, ապրիլյան պատերազմի ժամանակ ՊԲ ղեկավար Լեւոն Մնացականյանը կարծում է, որ ապրիլյան դեպքերը քննող ԱԺ հանձնաժողովն իրեն էլ կհրավիրի: Լրագրողների հետ զրույցում Մնացականյանն ասել է, որն ինքն ուրախությամբ կներկայանա:

«Դեռեւս չեն հրավիրել, կարծում եմ` կհրավիրեն, ես էլ մեծ ուրախությամբ կներկայանամ: Ոչ մի անհանգստանալու տեղիք չկա, հարց չկա, չեմ կարծում` ինչ-որ արտառոց դեպք է տեղի ունեցել»,- հավելեց նա: