Ես կռահում եմ, որ հիմա շատերը զարմացած նայում են, թե ես հիմա էս ինչի մասին եմ խոսում

Ես կռահում եմ, որ հիմա շատերը զարմացած նայում են, թե ես հիմա էս ինչի մասին եմ խոսում

Բանը հասել է այնտեղ, որ այն մարդը, որը Լեռնային Ղարաբաղը դուրս է թողել բանակցային գործընթացից, եւ բանակցությունները տեղափոխել Հայաստան-Ադրբեջան հարթություն, մեզ մեղադրում է, որ Ղարաբաղի հարցը տարածքային վեճի կոնտեքստ է ստացել մեր վարած քաղաքականության պատճառով։ Այս մասին քիչ առաջ իր ուղերձում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հարցը տարածքային կոնտեքստ ստացել է այն ժամանակ, երբ Հայաստանն սկսեց բանակցել Ղարաբաղի փոխարեն, եւ այդ փաստը տեղի է ունեցել ավելի քան 20 տարի առաջ: Մեզ մեղադրում են նրանում, որ միաջզգային հանրությունն Ադրբեջանի այս տարվա ագրեսիան ընդդեմ Ղարաբաղի ընկալել է որպես սեփական տարածքային ամբողջականության վերականգնում եւ այս մեղադրանքը հնչեցնում է մի մրդ, ում  կառավարման օրոք, երբ միջազգային հանրությունը Հայաստանին մեղադրում էր փաստաթղթավորված Ադրբեջանի տարածքները օկուպացնելու մեջ, ինքը հայ հանրությանը բացատրում էր, որ դրանում ոչ մի վտանգավոր բան չկա, որովհետեւ երբ մտնում ես օդանավի զուգարան եւ փակում դուռը, գրվում է՝ occupated։

Այնպես որ օպուկացված բառի մեջ ոչ մի սարսափազդու բան չկա»,-ասաց Փաշինյանը։

«Ես կռահում եմ, որ հիմա շատերը զարմացած նայում են, թե ես հիմա էս ինչի մասին եմ խոսում: Ես խոսում եմ բաների մասին, որոնք 2000-ականներին հայտնի էին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, որովհետեւ ամենաբարձր մակարդակով տրված բացատրություններ էին Հայաստանի դիվանագիտական անհաջողությունների մասին կամ ասելով, որ դրանք այնքան էլ անհաջողություն չեն: Բայց ժամանակը երեւի ջնջում է հիշողությունը, առնվազն մթագնում է եւ ոոմանք որոշել են օգտվել դրանից: Նկատի ունեմ միջազգային հանրության այդ վերաբերմունքը 2020 թվականին չի ձեւավորվել, այլ վերջին 25 տարիների ընթացքում, որ Ղարաբաղի հարցը ընկալվեց որպես տարածքային վեճ եւ դա դարձավ մեր ամենամեծ պրոբլեմը, եւ Հայաստանը կամաց-կամաց միջազգային հանրության կողմից սկսեց ընկալվել որպես օկուպանտ: Դա վերջին 2 տարիների ընթացքում տեղի չի ունեցել,  վերջին 2 տարիների ընթացքում փորձ է եղել դուրս գալ այդ կախարդական շրջանից:

Մեզ մեղադրում են, թե Հայաստանի դիվանագիտական ձախողումն էր պատերազմը: Ոչ ոք հարց չի տալիս, Ղարաբաղի հարցում Հայաստանը երբ եւ ինչպիսի հարցում դիվանագիտական հաջողություն է ունեցել ինսիտիտուցիոնալ բանակցությունների մեկնարկից ի վեր: Դիվանագիտական հաջողությունը 1995 թվականի ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթաժողո՞վն էր, երբ արցախյան պատերազմում մեր տարած հաղթանակից անմիջապես հետո միջազգային հանրությունն, ըստ էության, ի ցույց դրեց իր մոտեցումը, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ինքնավարություն պետք է լինի եւ սա է լուծման հարցի բանաձեւը:

Դիվանագիտական հաջողությունը 1998 թականին բանակցությունների սեղանին դրված «ընդհանուր պետություն»  փաթե՞թն էր, որտեղ հտակ ֆիքսվում էր 7 րջանները Ադրբեջանին հանձնելու պահանջը եւ դա դրվում էր Հայաստանի առջեւ, եւ այն, որ Ադրբեջանն ու Ղարաբաղը նույն պետության կազմում պետք է լինեն: Դիվանագիտական հաջողությունը 1999 թվականի ԵԱՀԿ ստամբուլյան հռչկագաի՞րն էր, որտեղ ֆիքսվում էր, որ կոնֆլիկտները պետք է լուծվեն տարծքային ամբողջականության սկզբունքով: Դիվանագիտական հաջողությունը մադրիդյան սկզբունքնե՞րն էին, որոնք ի դեպ, թմբկահարվում էին որպես դիվանագիտական հաջողություն, բայց պարզվեց խայտառակ մի բան, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմից դուրս կարող է լինել միայն այն պարագայում, եթե Ադրբեջանը համաձայնի»,- նկատեց Փաշինյանը։