Անօրինական միգրանտներին ապաստան տալու կարգը խստացվել է

Անօրինական միգրանտներին ապաստան տալու կարգը խստացվել է

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել, որով խստացվել է ԱՄՆ հարավային սահմանի հսկողությունը։ Մասնավորապես, արգելվել է անօրինական ներգաղթյալներին տալ քաղաքական ապաստան։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Միաժամանակ նաեւ հաղորդվում է, որ խստացումը մշտական բնույթ չի կրելու եւ հրամանագիրը իր ուժը կորցրած կհամարվի այն ժամանակ, երբ հարավային սահմանին անօրինական միգրանտների հոսքը բավարար չափով կնվազի։ Սպիտակ տան մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Վաշինգտոնը կսկսի արագացված կերպով արտաքսել այն անօրինական ներգաղթյալներին, որոնք ԱՄՆ ազգային անվտանգության համար սպառնալիք են հանդիսանում։