Հնագույն գալակտիկայում հայտնաբերվել է կյանքի առկայության համար կարեւոր էլեմենտ

Հնագույն գալակտիկայում հայտնաբերվել է կյանքի առկայության համար կարեւոր էլեմենտ

Գիտնականները հնագույն գալակտիկաներից մեկում, որն առաջացել է Մեծ Պայթյունից 350 միլիոն տարի հետո ընդամենը, հայտնաբերել են կյանքի առկայության համար կարեւոր քիմիական էլեմենտ, որը առկա է եղել մեծ քանակությամբ։ Դիտարկումները իրականացվել են «Ջեյմս Վեբբ» աստղադիտակով։

Գիտնականները նշում են, որ այդ գալակտիկան չափերով մեծ չէ, ունի ոչ մեծ զանգված, որը Հարդագողի ճանապարհի զանգվածից փոքր է 100 հազար անգամ, եւ ապագայում կարող է դառնալ Հարդագողի ճանապարհի նման։ Ըստ հետազոտությունների, վաղնջական Տիեզերքն ամբողջապես բաղկացած է եղել ջրածնից, ոչ մեծ քանակությամբ հելիումից եւ գրեթե աննշան քանակության լիթիումից։ Մյուս բոլոր էլեմենտները, որոնք ծանր են ջրածնից, եւ որոնք գիտնականները դասակարգում են մետաղական էլեմենտների շարքում, ձեւավորվել են աստղերի ներսում տեղի ունեցած ռեակցիաների արդյունքում։ Ածխածինը մեծ ծավալներով ձեւավորվել է համեմատաբար ավելի ուշ շրջանում՝ Մեծ պայթյունից մոտ 1 միլիարդ տարի անց։ Անալիզները ցույց են տվել, որ ուսումնասիրվող գալակտիկայում առկա է ածխածին եւ թթվածնի հետքեր, ինչպես նաեւ՝ նեոն, թեեւ վերջին երկու տարրերի առկայության վերաբերյալ հստակ ապացույցներ դեռ չկան եւ տվյալները ստացվել են սպեկտոգրաֆների օգնությամբ, ու այս դեպքում անհրաժեշտ կլինեն հավելյալ հետազոտություններ։ Գիտնականները այս տվյալների վրա հիմնվելով, կարծում են, որ ամենավաղ շրջանի աստղերը երբ պայթել են, հնարավոր է, որ ավելի քիչ էներգիա են արտանետել, քան մինչ այս կարծում էին։ Եթե այդպես է, ապա ածխածինը, որը գտնվել է աստղերի արտաքին մակերեսին եւ ավելի թույլ գրավիտացիոն կերպով է եղել կապված, քան թթվածինը, կարող էր արտանետվել միջաստղային տարածություն եւ տարածվել ողջ գալակտիկայով, այն դեպքում, երբ թթվածինը պարզապես հակառակն է «արել»՝ ընկնելով սեւ անցքի մեջ։ Այս ամենը, ըստ գիտնականների, կարող է ցույց տալ, որ կյանքն իրականում ավելի վաղ է առաջացել, քանի որ կյանքի առաջացման համար անհրաժեշտ ածխածինը Տիեզերքում ավելի վաղ շրջանում է առկա եղել։