Ինչքան սպասեմ, հոգնել եմ արդեն. անհետ կորած զինծառայողների ծնող

Ինչքան սպասեմ, հոգնել եմ արդեն. անհետ կորած զինծառայողների ծնող

Չկա երեխու դիակը , մեզ հոկտեմբերի 13-ին են ասել , որ զոհվել է, բայց դիակը չկա։ Ստեփանակերտից ասում են ուղարկել են ստեղ։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողը։

Հիշեցնենք, ծնոնղները փակել են Հերացի փողոցը ՝ դիահերձարանի հատվածից։ Նրանք պնդում են, որ իրենք տեղեկություններ ունեն տարբեր սառնարաններում զինվորների մարմիններ թաքցնելու մասին։ «Իսկ ստեղ ո՞վ է թողնում, որ մտնես նայես։

Քննիչը ասում է Գորիսից ճշտեք, հետո զանգում եմ էլ զանգերիս էլ չի պատասխանում։ Լավ, ես ինչքան սպասեմ։ Հադրութում է ծառայել երեխեն , էլ ոնց սպասեմ, ինչքա՞ն։ Մարդ կա գտել է արդեն իր երեխուն, ես հոգնել եմ արդեն »,- ասաց ծնողը։