Մոսկվան աջակցում է Ռուսաստան-ԵՄ հարաբերությունների նորմալացման Բրյուսելի մտադրությանը․ Սերգեյ Լավրով

Մոսկվան աջակցում է Ռուսաստան-ԵՄ հարաբերությունների նորմալացման Բրյուսելի մտադրությանը․ Սերգեյ Լավրով

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Պորտուգալիայի ԱԳ նախարարի այցը եւ եվրոպական բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպումը վկայում է այն մասին, որ Եվրամիությունը հետաքրքրված է հարաբերությունները բարելավել Մոսկվայի հետ։ Այս մասին նա հայտարարել է Ռուսաստան-ԵՄ հարաբերությունների կոնֆերանսի բացման խոսքում։ Նախարար Լավրովը հավելել է, որ Եվրամիությունն ու Ռուսաստանւը շարունակում են մնալ գործընկերներ ներդրումների եւ առեւտրի ոլորտում, չնայած այն բանին, որ հարաբերությունները այնքան էլ լավ վիճակում չեն։ Նույնիսկ սանկցիաների պայմաններում Ռուսաստանը հինգերորդ առեւտրային գործընկերն է ԵՄ համար, ինչը, Լավրովի կարծիքով շատ կարեւոր ցուցիչ է։