Փառք Աստծո, վերջապես բացեց փակագծերը․ արձագանքներ

Փառք Աստծո, վերջապես բացեց փակագծերը․ արձագանքներ

«Դա չի նշանակում, որ մենք մեր պարտությամբ չպետք է հպարտանանք»,- երեկ իր աջակիցների հետ հանդիպումներից մեկի ժամանակ խրոխտ հայտարարել է ՀՀ վարչապետի աթոռը ժամանակավորապես զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը։

Նրա այս հայտարարությունը տարբեր արձագանքներ է գտել, որոշ մարդիկ ապշել են, թե ինչպես կարող է երկրի ղեկավարը նման բան ասել, երբ այդ պարտությանը զուգահեռ Արցախի 75 տոկոսն է զիջվել, 5 հազարից ավելի հայ զինվոր է զոհվել, 10 հազարից ավելի մարդ վիրավորվել է, կան բազմաթիվ գերիներ ու անհետ կորածներ, իսկ մյուսներն էլ ընդհանրապես չեն զարմացել՝ ասելով, որ Փաշինյանը իր ռեպերտուարի մեջ է։ Ձեզ ենք ներկայացնում ֆեյսբուքյան որոշ օգտատերերի արձագանքը Փաշինյանի այս հայտարարությանը։ 

Գեղամ Նազարյանը գրել է․ «Գիժ է խաղում, որ ցմահ չդատվի», Վիգեն Եղոյան․ «Փառք Աստծո, վերջապես բացեց փակագծերը և հայտարարեց, որ իր իշխանության գալու նպատակը եղել է պարտությունը... այդ առումով, անխոս, ունի հպարտանալու իրավունք, «պարտություն» օպերացիան գերագույն դավաճանի մոտ ստացվել է գերազանց»: 

Արինա Ասրյան․ «Դու հպարտանում ես պարտությունով, որովհետև չգիտես՝ ինչ բան է ՀԱՂԹԱՆԱԿԸ։ Փոքրոգի մարդկանց տրված չէ լինել հաղթող։
Ոչ մի տեղ, ոչ մի բնագավառում ո՛չ հաջողությաններ ես գրանցել, ո՛չ հաղթանակներ։
Քո նշաձողը պարտությունն է»։ 

Անահիտ Ոսկանյան․ «Չեմ հասկանում՝  էս երկու օր առաջ գերի ընկած մեր տղաների թեման վերջացա՞վ, վերջ, հա՞։ 2 օր առաջ խառնվել էր իրար, որ հանկարծ դա պատճառ չդարձնեն իրեն գահընկեց անեն, էսօր արդեն քարոզարշավ է անում»։ 

Ժասմեն Մկրտչյան․ «Սրան ընտրելու են միայն նրանք, ովքեր հպարտանալու բան չեն ունեցել, չունեն և հույս էլ չունեն, որ երբևէ կունենան։ Միայն մարդու այդ տեսակը կարող է պարտությունով հպարտանալ»։

Արամ Ղազարյան․ «Եթե հայ ժողովուրդը սրան ընտրեց, ուրեմն դրանով ապացուցելու է, որ արժանի էր նրան, որ կորցրել է իր պատմական հայրենիքի 90 տոկոսը, որ արժանի է  սփյուռք ունենալուն, արժանի է  եղել նրան,  որ ցեղասպանվել է, արժանի է հայրենիք չունենալուն։
Եթե դու ընտրվեցիր, ուրեմն մեր ժողովուրդը, հայ ազգը արժանի է ամենավատ բաներին, ինչ եղել է ու ինչ պիտի լինի»։ 

Դանիել Դավթյան․« Լավ, էս երկրում Ազգային անվտանգության ծառայությունը միայն թիկնապահի ու ընդդիմության մասին տեղեկատվություն հավաքելո՞վ է զբաղված, կա՞, լսում են, թե սա ոնց է ազատ խոսում Հայրենիքը հանձնելուց։ Մեր, ոչ թե իր Հայրենիքը»։

Նշենք, որ հավաքել ենք միայն իրական օգտատերերի, հայատառ և հայհոյանք չպարունակող մեկնաբանությունները։