Հայտնի է Դավիթ Սանասարյանի գործով դատական նիստի օրը

Հայտնի է Դավիթ  Սանասարյանի գործով դատական նիստի օրը

Պետական վերահսկողական ծառայության պետի լիազորությունները ժամանակավորապես դադարեցված Դավիթ  Սանասարյանի եւ մյուսների գործով դատական առաջին նիստը տեղի կունանա հոկտեմբերի 28-ին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական կայքից։

Հիշեցնենք, որ այս գործով բացի Դավիթ Սանասարյանը, անցնում են նաեւ ծառայության աշխատակիցներ Գեւորգ Խաչատրյանը, Սամվել Ադյանը եւ Տարոն Ավետիսյանը։