Facebook-ը կսկսի պայքարել կորոնավիրուսի դեմ պատվաստման հետ կապված «ֆեյքնյուզի» դեմ

Facebook-ը կսկսի պայքարել կորոնավիրուսի դեմ պատվաստման հետ կապված «ֆեյքնյուզի» դեմ

Facebook սոցիալական ցանցը նոր կանոններ է սահմանում, որով մոդերատորները հեռացնելու են այն տեղեկատվությունը, որը վերաբերելու է կորոնավիրուսի դեմ պատվաստումներին եւ որը կհամարվի պաշտոնական տեղեկատվությանը հակասող կամ ոչ հավաստի։

Ցանկը, թե որ դեպքում տեղեկատվությունը պատվաստումների մասին կարող է համարվել «ֆեյքնյուզ» ընդլայնվել է, առաջատար բուժկենտրոնների, բժշկական կազմակերպությունների եւ ԱՀԿ մասնագետների հետ խորհրդակցության արդյունքում։

Ցանկում են պատվաստանյութերի անարդյունավետության, պատվաստման անվտանգությունը կասկածի տակ դնող եւ այլ նմանաբնույթ հրապարակումները, եթե դրանք պաշտոնական հայտարարություններ չեն։