Լավ է, որ որոշումների կայացումը դեռ չի տեղափոխվել «Քանդենք Պետությունը» կուսակցության գրասենյակ

Լավ է, որ որոշումների կայացումը դեռ չի տեղափոխվել «Քանդենք Պետությունը» կուսակցության գրասենյակ

Պետական բազմաթիվ ինստիտուտներ քանդելուց հետո իշխանություններն արդեն նույնիսկ ձևական ընկալում չունեն կառավարության և խորհրդարանի կարգավիճակի վերաբերյալ։

Քաղաքապետարանը թքած ունի, որ օղակաձև զբոսայգու շինությունների քանդման համար անհրաժեշտ է կառավարության որոշում, որը դեռ չի կայացվել, բայց արդեն հստակ ասում է, թե որ շինություններն են քանդվելու։
Կառավարությունն էլ դե վաղուց թքած ունի խորհրդարանի վրա։ Օրենքի նախագիծը ներկայացվում է որպես կայացած փաստ՝ առանց սպասելու խորհրդարանի հաստատմանը։

Չնայած լավ է, որ որոշումների կայացումը դեռ ամբողջովին չի տեղափոխվել Քանդենք Պետությունը կուսակցության գրասենյակ։

Մեսրոպ Առաքելյան