Արեւմուտքը ցանկանում է Ռուսաստանը դարձնել իր շահերի առաջ մղման համար հարմար հարթակ․ Սերգեյ Լավրով

Արեւմուտքը ցանկանում է Ռուսաստանը դարձնել իր շահերի առաջ մղման համար հարմար հարթակ․ Սերգեյ Լավրով

Մի շարք պետություններ Արեւմուտքում ցանկանում են Ռուսաստանը վերածել իրենց շահերի առաջ մղման համար հարմար հարթակի՝ լինի դա անվտանգության, տնտեսության կամ քաղաքականության մեջ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ զոհված դիվանագետների հուշարձանին ծաղիկների խոնարհման հանդիսավոր արարողության ժամանակ։

Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նկատել է, որ Մոսկվայի ցանկացած փորձերը ինքնուրույն, անկախ եւ միջազգային իրավունքը պաշտպանելուն միտված արտաքին քաղաքականություն վարելու՝ ավելի ու ավելի հաճախ է բախվում մի շարք արեւմտյան երկրների դաժան հակազդեցությանը, այն երկրների, որոնք ցանկանում են մեզ դարձնել հլու հնազանդ, որպեսզի համաձայնենք համամարդկային այնպիսի արժեքների կասկածելի մեկմաբանությունների հետ, որոնք իրենք դավանում են, եւ որոնք հակասում են ռուսական մշակութային ավանդույթներին եւ ցանկանում են, որ Ռուսաստանը դառնա հարմար տարածք իրենց տնտեսական, անվտանգային եւ հասարակական-քաղաքական շահերի առաջ մղման համար։