Անհավանական կլինի, եթե ստանամ «Ոսկե գնդակը»․Վան Դեյկ

Անհավանական կլինի, եթե ստանամ «Ոսկե գնդակը»․Վան Դեյկ

Հոլանդիայի հավաքականի և անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը անդրադարձել է «Ոսկե գնդակ» ստանալու իր հավակնություններին։ 

«Անհավանական կլինի, եթե ստանամ «Ոսկե գնդակը», անչափ հպարտ կզգամ ինձ դրա համար։ Սակայն գիտեմ, որ ամեն ինչ դեռ առջևում է։ Գիտեմ, որ իմ խաղային դիրքն այնպիսին է, որ ցանկացած պահի կարող եմ սխալվել, ուստի ամեն ինչ անում են սխալների քանակը նվազեցնելու համար»,-  Հոլանդացի պաշտպանի խոսքերն է մեջբերում Goal-ը։