«Մեզ չեն հասկանա, եթե ՉԼ-ում չհաղթենք»․Ազար

«Մեզ չեն հասկանա, եթե ՉԼ-ում չհաղթենք»․Ազար

Մադրիդի «Ռեալի» նորեկ Էդեն Ազարը խոսել է սպասվող մրցաշրջանի սպասելիքներից։

«Մեզ երկրպագուները չեն հասկանա, եթե չհաղթենք Չեմպիոնների լիգան։ Եթե խաղում ես «Ռեալում», ապա պետք է հաղթես ցանկացած մրցաշարում։ Պետք է հաղթել, հաղթել և միայն հաղթել։ «Ռեալում» միշտ ցանկանում եմ հաղթել, դրա համար եմ այստեղ հայտնվել։ Ես երբեք չեմ առաջնորդվել սխեմաներով, ես պարզապես խաղում եմ»,- բելգիացու խոսքերն է մեջբերում «Ռեալ Մադրիդի» պաշտոնական կայքը։  

Հիշեցնենք, որ Էդեն Ազարը «Ռեալ» տեղափոխվեց Լոնդոնի «Չելսիից»։ Ազարի և Մադրիդի «Ռեալի» միջև կնքվել է 5 տարվա պայմանագիր։