Հայտնի է Զարգացման մրցաշարի հաղթող հավաքականի անունը

Հայտնի է Զարգացման մրցաշարի հաղթող հավաքականի անունը

Ավարտվել է ՈւԵՖԱ Մ-14 Զարգացման մրցաշարը: Հայաստանի Մ-14 հավաքականն իր վերջին հանդիպումն անցկացրել է Ուզբեկստանի Մ-14 ընտրանու հետ և զիջել 1:2 հաշվով:

Հայաստան-Մ-14 — Ուզբեկստան Մ-14` 1:2 (1:0)
Երևան, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար` Աշոտ Հարությունյան
Գոլերը` Գաբրիելյան, 31, Ուկտամով, 67, Զուլֆիկորով, 74

Հայաստան Մ-14
12. Հարութ Դարմոյան, 17. Ռոբերտ Հովակիմյան (13. Ֆելիքս Հայրապետյան, 41), 3. Էդգար Պետրոսյան (ա), 2. Գևորգ Պողոսյան (4. Գոռ Մկրտչյան, 41), 6. Սամվել Պետրոսյան (11. Հակոբ Ղարիբյան, 66), 5. Քոլին Մուլինս, 15. Ռուբեն Մաթևոսյան (20. Նելսոն Ասոյան, 61), 14. Էմիլ Մելիքսեթյան (8. Վահե Խաչյան, 61), 19. Բենյամին Բեգլարյան (18. Ռոման Ավագյան, 52), 9. Խաչատուր Գևորգյան (7. Սամվել Բեգլարյան, 52), 21. Ալեն Գաբրիելյան (10. Էրիկ Վուվունիկյան, 41)
Պահեստայիններ` 1. Սարգիս ՊԷրպէրյան
Գլխավոր մարզիչ` Տիրան Ղազարյան

Օրվա մյուս խաղում մրցել են Լիբանանի և Լատվիայի Մ-14 հավաքականները: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 3:3 հաշվով: Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում 4:3 հաշվով հաղթել է Լիբանանը:
Այսպիսով, 9 միավորով Ուզբեկստանի հավաքականը հռչակվել է ՈւԵՖԱ Մ-14 Զարգացման մրցաշարի հաղթող: Լիբանանը վաստակել է 5 միավոր և զբաղեցրել երկրորդ հորիզոնականը, Հայաստանը 3 միավորով երրորդն է, իսկ վերջին տեղում Լատվիան է՝ 1 միավորով: