Իրանում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումը

Իրանում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումը

Իրանում մեկնարկել է բնակչության՝ կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումը ռուսական Спутник V պատվաստանյութով։ Այս մասին հայտնում է Press TV-ն։ Այն առաջին պատվաստանյութն է, որը կիրառության թույլտվություն է ստացել Իրանում։ Իրանում նաեւ սպասվում է, որ ընթացիկ ամսվա մեջ կստանան 4,2 միլիոն դեղաչափ AstraZeneca-ի արտադրած պատվաստանյութ։ Ամառվա սկզբին Իրանը կարող է ունենալ նաեւ սեփական հակակորոնավիրուսային պատվաստանյութը։