Հայաստանի հավաքականը կորուստով է մոտենում Լիխտենշտեյնի դեմ վաղվա խաղին

Հայաստանի հավաքականը կորուստով է մոտենում Լիխտենշտեյնի դեմ վաղվա խաղին

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Համբարձումյանը չի կարողանա մասնակցել Լիխտենշտեյնի ընտրանու հետ վաղը կայանալիք խաղին ։

Բանն այն է, որ Համբարձումյանը Գերմանիա - Հայաստան հանդիպման ընթացքում  ազդրի մկանային վնասվածք է ստացել։ Բուժզննումը ցույց է տվել, որ վնասվածքը լուրջ է, իսկ Համբարձումյանի վերականգնման ժամկետների մասին դեռևս հստակություններ չկան։

Հիշեցնենք՝ վաղը՝ սեպտերմբերի 8-ին, Հայաստանի ազգային հավաքականը սեփական՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ԱԱ 2022 թվականի առաջնության նախընտրական մրցապայքարի J խմբի 6-րդ տուրի շրջանակում ուժերն է չափելու Լիխտենշտեյնի ընտրանու հետ։