Արտակարգ կառավարություն՝ Իսրայելում․ Նեթանյահուն և ընդդիմությունը պայմանավորվել են․ 

Արտակարգ կառավարություն՝ Իսրայելում․ Նեթանյահուն և ընդդիմությունը պայմանավորվել են․ 

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և «Պետական ​​ճամբար» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ, Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Բենի Գանցը պայմանավորվել են արտակարգ կառավարություն ստեղծելու մասին։
Այդ մասին գրում են իսրայելական լրատվամիջոցները։

Ավելի վաղ կառավարական կոալիցիոն կուսակցությունների առաջնորդները Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին հանձնարարել էին արտակարգ կառավարություն ստեղծել։

Հրեական պետության վարչապետը կոչ էր արել բոլոր քաղաքական ուժերին մի կողմ դնել անձնական ու քաղաքական հակասությունները և միավորվել՝ հանուն ժողովրդի ու պետության առջև ծառացած օրհասական մարտահրավերների դիմագրավման։