Իրանի ԱԳՆ-ն Բլինքենի՝ ՀՀ-ի վրա Ադրբեջանի հնարավոր հարձակման պնդման մասին

Իրանի ԱԳՆ-ն Բլինքենի՝ ՀՀ-ի վրա Ադրբեջանի հնարավոր հարձակման պնդման մասին

Պատասխանելով մոտ ապագայում Հայաստանի վրա Ադրբեջանի հնարավոր հարձակման մասին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության վերաբերյալ «Իրանական դիվանագիտություն»(Դիփլոմասի Իրանի) վերլուծական կայքի տված հարցին, Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.

«Սա այն հարցն է, որին բնականաբար պետք է պատասխան տա Ադրբեջանի կառավարությունը: Մեզ համար կարևորը Կովկասյան տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունն է »:

Ինչպես հայտնում է Pars Today-ը, Նասեր Քանանին ամենշաբաթյա ասուլիսում հավելել է. 

«Ադրբեջանի և Հայաստանի միջև տարաձայնությունները քաղաքական ճանապարհով  լուծելը լավագույն միջոցն է, և մենք կարծում ենք, որ տարաձայնությունները լուծելու ամենակարևոր մեխանիզմը տարածաշրջանային մեխանիզմներն են, որոնց պետք է հետևել»: