Ռուսաստանի որ շրջաններում է բնակչության եկամուտն ամենաբարձրը 

Ռուսաստանի որ շրջաններում է բնակչության եկամուտն ամենաբարձրը 

Երկրորդ եռամսյակի տվյալներով, Ռուսաստանի Յամալո-Նենեցական եւ Նենեցական ինքնավար շրջանները գլխավորել են բնակչության ամենաբարձր եկամուտներն ունեցող սուբյեկտների վարկանիշային ցանկը։ Ինգուշեթիան այդ ցանկում գրավել է վերջին տեղը։ Համաձայն պաշտոնական վիճակագրության, 2023 թ․ երկրորդ եռամսյակում մեկ շնչին ընկնող միջին եկամուտը կազմել է ամսական կտրվածքով 47,8 հազար ռուբլի, այսինքն՝ մոտ 500 դոլար ինչը 3,6 հազարով ավելին է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Իրական աճը կազմել է 5 տոկոս, սակայն մասնագետները նաեւ արձանագրել են, որ ռեգիոնից ռեգիոն մեկ շնչին ընկնող միջին ամսական եկամուտը խիստ տարբեր է։

Բնակչության եկամուտների ծավալով առաջին հորիզոնականներում են նաեւ Չուկոտիայի ինքնավար շրջանը, Մագադանի մարզը, Մոսկվան, Սանկտ-Պետերբուրգը եւ այլն։ Սրան հակառակ, Ռուսաստանի հարավային շրջաններում բնակչության եկամուտներն ամենացածրն են եւ, օրինակ, Կարաչաեւո-Չերքեզիայում մեկ շնչին ընկնող միջին ամսական եկամուտը կազմել է 21,5 հազար ռուբլի։ Սա բացատրվում է նրանով, որ այս շրջաններում տնտեսությունը բավական թույլ է զարգացած, բնակչության թիվը մեծ է, շատ են երկարակյացները, որոնք արտադրանք չեն տալիս, բայց կենսաթոշակ են ստանում։ Մոսկվան եւ Պետերբուրգը այս ցանկում գրավում են հինգերորդ եւ վեցերորդ հորիզոնականները։