Հավատը լեռ է, իսկ լեռան վրա մրջյունին էլ թևեր են բուսնում․․․

Հավատը լեռ է, իսկ լեռան վրա մրջյունին էլ թևեր են բուսնում․․․

․․․Իսկ ինչու՞ չեք աղմկում, երբ լրագրողը իշխանության մասին հարց է բարձրացնում, իսկ Բագրատ Սրբազանն ասում է՝ օրհնենք նրանց։ Ուզում եմ հասկանալ՝ այդ լավը, բարին չե՞ք տեսնում։ Դա ատելությունը, չարը վարագույրի պես հետ քաշելու միջոց չէ՞։ Այս օրերին, երբ գործի է դրվել իշխանական ողջ քարոզչամեքենան ու արատավորվում է ժողովրդի արթնացման շարժումը, որը առաջնորդում է Սրբազանը, նման պատասխան սպասու՞մ էիք։ Վեց տարի շարունակ ատելությունից, պառակտչական գործողություններից, ստից բացի այլ բան տեսե՞լ եք։ Իսկ այսօր վեց տարի շարունակ ազգը պառակտած իշխանությանը օրհնում է Սրբազանը։ Գոնե հիմա հասկանու՞մ եք, որ դարձի եկած հանցագործին ինչու՞ էր ներում Հիսուսը։ Հասկանու՞մ եք, որ Աստված մեղքից կամենում է ազատել մարդուն, փրկել նրան։ Երբ մարդն իր հավատքը դնում է Հիսուս Քրիստոսի հանդեպ փրկության համար, նրա բոլոր մեղքերը ներվում են: Չէ՜ դա դժվար է հասկանալ, այնպես, ինչպես դժվար է հասկանալ, երբ Սրբազանն ասում է՝ ՔՊ-ականների հետ զրուցե՜ք․․․ Դա համընդհանուր ծաղր է առաջացնում, բայց դրա մեջ խորը իմաստ կա։ Գուցե ՔՊ-ականներ կան, որոնք փրկվել են ուզում։ Տարբեր կաշկանդանքներով, շղթաներով դևը կապել է նրանց, որ փրկվեն չկարողանան։  

Ո՞րն է Բագրատ Սրբազանի ու 2018-ից իշխանության եկածի տարբերությունը։ Նիկոլի աշխարհը ինքն ու իր խմբակն է, Սրբազանի աշխարհը տիեզերական է, որի մեջ մտնում է նաև Նիկոլն ու իր խմբակը։ Դժվար է սա ընդունել ու հասկանալ, բայց փորձե՜ք։   

Ասում են՝ թևերը կտրած արծիվը աչքերով է ճախրում․․․ Կմտածեք՝ ո՞ր սրիկայի ձեռքը կգա ՝ կտրել արծվի թևերը։ Այո, նման ձեռք եղել է։ Կտրել է հայ ազգի ճախրելու թևերը, բայց ազատություն, երկինք տենչողը հոգու աչքերով է ճախրում, մինչև աճեն թևերը․․․ Հավատը լեռ է։ Իսկ լեռան վրա մրջյունին էլ թևեր են բուսնում․․․