Ինչու է Թոռնիկ Ալիյանը խուսափում ներկայանալ

Ինչու է Թոռնիկ Ալիյանը խուսափում ներկայանալ

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ տեղի է ունեցել հասարակակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով հերթական դատական նիստը։ Չալաբյանը դատարանին հայտնել է, որ աշխատանքային տարբեր հանդիպումներով պայմանավորված հոկտեմբեր ամսվա ընթացքում պետք է մի քանի անգամ բացակայի երկրին, մասնավորապես պիտի լինի Եվրամիության մի շարք երկներում։ Դատարանը այս մասով, որ որևէ առարկություն չի ունեցել՝ հաշվի առնելով հանգամանքը, որ հաջորդ նիստը նշանակված է նոյեմբերի 4-ին։

«Այո, այս անգամ վկաները կրկին չէին ներկայացել, սակայն ի տարբերություն նախորդ դատաքննության, սակայն նախորդ անգամ ծանուցվել էին 4 վկա, իսկ այսօր ծանուցվել էին 6 վկա։ Այն 4 վկաները, որոնք ծանուցվել էին, ծանուցվել էին պատշաճ կարգով, նրանցից միայն մեկն է եղել, ով գրություն է ներկայացրել դատարան, թե գտնվում է արտերկրում, ուստի չի կարող ներկայանալ։ Փաստորեն մյուս 3 վկաները պատշաճ ծանուցվել են, ուղղակի չեն ներկայացել։ Իսկ այն երկու վկաները, որոնք մեր միջնորդությամբ են ներգրավվել որպես վկա, ըստ էության առաջին անգամ են ծանուցվել։ Մենք հենց միջնորդության ժամանակ ենք իմացել, որ նրանցից մեկը երկրում չէ, այդ մասին ասել ենք, իսկ մյուս վկայի վերաբերյալ տեղեկություն նույնպես չունենք։ Ծանուցվել է  ,բայց չի ներկայացել»,- այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Չալաբյանի պաշտպաններից Արթուր Հարությունյանը։

«Դատարանը որոշում կայացրեց 6 վկաներից 5-ին հարկադրաբար ներկայացնելու վերաբերյալ։ Դատարանը այդ մեկ վկային հարկադրաբար ներկայացնելու որոշում չի կայացրել, քանի որ, ինչպես ասացի, նա պարզաբանել է նախապես, որ երկրում չէ։ Նրան հավանաբար ևս մեկ անգամ էլ են ծանուցելու։ Այո, մենք մեր դիրքորոշումը ունենք, թե ինչու է խուսափում ներկայանալ Թոռնիկ Ալիյանը, սակայան հաշվի առնելով մեր մարտավարությունը, այս պահին դրա մասին կլռենք։ Բայց ես կարծում եմ, որ մենք նրա ցուցմունքը ամեն դեպքում դատարանում կունենանք, քանի որ նրան ևս հարկադրաբար ներկայացնելու են։ Հաջորդ դատական նիստից ակնկալում ենք, որ ունենանք ամբողջական դատական նիստ»,- հավելեց նա։