Ռուսաստանցիները սննդամթերքի թանկացումը զգում են իրենց մաշկի վրա

Ռուսաստանցիները սննդամթերքի թանկացումը զգում են իրենց մաշկի վրա

Ռուսաստանցիների մոտ կեսը զգացել է սննդամթերքի թանկացումը։ Ըստ «Հանրային կարծիքի հիմնադրամի» անցկացրած ուսումնասիրության, մսի եւ մսամթերքի թանկացումները զգացել է ռուսաստանցիների 40 տոկոսը։

Հատիկեղենի եւ մակարոնեղենի թանկացումը իրենց բյուջեի վրա զգացել են հարցվածների 15 տոկոսը։ Ձվի, կաթի եւ բուսական յուղի թանկացումը զգացել են հարցվածների 16-23 տոկոսը։ Շաքարի թանկացումը իր բյուջեի վրա զգացել է հարցվածների 27 տոկոսը, միրգ-բանջարեղենի թանկացումը՝ 17 տոկոսը։