Մայիսի 30-ը որպես բռնության օր
Մայիսի նախավերջին օրը հետնիկոլական Հայաստանում պետք է նշվի որպես բռնության օր: Կառավարության 3-րդ շենքի շրջանում իրականացված բռնության մասնակից բոլոր ոստիկանները հետնիկոլական Հայաստանում պետք է անմիջապես հեռացվեն աշխատանքից՝ առանց վերականգնման իրավունքի: Նրանց հրաման տված վերադասը պետք է կանգնի դատարանի առջև: Ազատազրկում ենթադրող դառավճիռը պետք է զուգակցվի որոշակի քաղաքացիական ազատությունների սահմանափակմամբ: Մենք դա պետք է կատարենք, որպեսզի հաջորդ իշխանությունների խելքին չփչի կրկնել այն, ինչ տեղի է ունեցել թե՛ այդ օրը և թե՛ դրանից առաջ: Եվ դեռևս կարող է տեղի ունենալ Նիկոլի «ժողովրդավարության բաստիոնի» պայմաններում:
ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլը գնում է մինչև վերջ՝ նա փորձում և փորձելու է պահպանել իշխանությունը թեկուզ արյան ու զոհերի գնով: Դրանից խուսափելու մի տարբերակ կա միայն՝ իշխանությունից հեռացել նրան ամեն գնով: Դրան պետք է հետևի Նիկոլի «դարաշրջանն» անօրինական հայտարարելու գործընթացը: Եթե դա չարվի հիմա, ապա վաղն ավելի ծանր է լինելու նրան հեռացնելը: Եվ ավելի բարդ է լինելու նրա ազգադավ գործունեության հետևանքները վերացնելը: Փաշինյան Նիկոլի հրաժարականը վարչապետի պաշտոնից այսօր պահանջում է ոչ միայն հասարակության գրագետ հատվածը:
Պահանջում է նաև հեռախոսային հարցմանը մասնակից մարդկանց 50,7%-ը: Քանի որ բավական մեծ հատված՝ հարցվողների 20%-ը դժվարացել է պատասխանել այս հարցին, ապա մասնակիցների ընդամենը 26,8%-ն է եղել համաձայն, որպեսզի Նիկոլը շարունակի պաշտոնավարումը: Եվ եթե ասվածին ավելացնենք նաև մեկ այլ հանգամանք. այն է՝ նիկոլական «ուսապարկերի» կողմից Սահմանադրության խախտումներով Սահմանադրությունը փոխելը, ապա, ինչպես ասել է քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը, իշխանությունից Նիկոլին հեռացնելու բոլոր միջոցները կարող ենք համարել սահմանադրական:
Կարծիքներ