Շոն Փենը հիացած է Զելենսկիով

Շոն Փենը հիացած է Զելենսկիով

Ամերիկացի հայտնի դերասան և կինոռեժիսոր Շոն Պենն նշել է այն հատկանիշը, որը տարբերում է Ուկրաինայի նախագահին մյուսներից։ Այս մասին նա խոսել է Jimmy Kimmel Live-ի եթերում։

Մասնավորապես, արտիստն ասել է, որ Ուկրաինա է եկել՝ նախագահ դարձած կատակերգուի մասին վավերագրական ֆիլմ նկարահանելու, սակայն ռուսական լայնածավալ ներխուժումն արմատապես փոխել է սցենարը։
Ականատես լինելով մեծ պատերազմին, կինոռեժիսորը սկսել է նկարահանել ֆիլմ, որը կոչվում է «Գերուժ»․ այն ուկրաինացի ժողովրդի պայքարի մասին է ընդդեմ ռուսական ներխուժման։

Շոն Փենը խոստովանել է, թե զարմացած է, որ Վլադիմիր Զելենսկին, երկրի համար այդքան ծանր պահին, չի չեղարկել իրենց հանդիպումը և հայտարարել է նկարահանումները շարունակելու մտադրության մասին։

Նա նշել է, որ Ուկրաինայի նախագահը տարբերվում է մյուս ազդեցիկ մարդկանցից իր անկեղծությամբ։
«Նրա մեջ ինչ-որ աներևակայելի անկեղծ բան կա. Ցանկացած պետության ղեկավար, ցանկացած քաղաքական գործիչ, ցանկացած խոշոր ընկերության ղեկավար ունենում է մի պահ, երբ սկսում ես զգալ խոսակցությունները ըստ սցենարի։ Բայց ինչ վերաբերում է Զելենսկիին, ապա նրա հետ ոչ մի պահ չկա, որը իրական չէ», - նշել է հայտնի արտիստը։