Կոտայքի մարզպետը դիմել է, որ Աբովյանի քաղաքապետի դեմ քրեական գործ հարուցվի

Կոտայքի մարզպետը դիմել է, որ Աբովյանի քաղաքապետի դեմ քրեական գործ հարուցվի

ՀՀ Կոտայքի մարզպետի որոշման համաձայն, Կոտայքի մարզի Աբովյան համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ կատարված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքում արձանագրվել են մի շարք իրավախախտումներ, որոնց վերաբերյալ Կոտայքի մարզպետի կողմից 2019 թվականի ապրիլի 9-ին հաղորդում է ուղարկվել մարզի դատախազին:

ՀՀ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի կողմից նախապատրաստված նյութերով պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով Աբովյանի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից միջոցներ չձեռնարկելու փաստերի առնչությամբ 2019 թվականի ապրիլի 22-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: