Ցանցահենները փորձել են թունավորել մի ամբողջ քաղաքի խմելու ջուրը

Ցանցահենները փորձել են թունավորել մի ամբողջ քաղաքի խմելու ջուրը

Միացյալ Նահանգներում ցանցահենները կոտրել են Ֆլորիդա նահանգի Օլդսմար քաղաքի ջրամատակարարման մաքրությանը հետեւող ձեռնարկության համակարգչային համակարգը։ Այս մասին հայտնում է Tampa Bay Times պարբերականը։ Ցանցահենները նաեւ փորձել են ավելացնել ջրի մեջ վնասակար քիմիկատների պարունակությունը եւ թունավորել քաղաքի բնակիչներին։

TeamViewer-ի օգնությամբ, ցանցահենները հասանելիություն են ձեռք բերել ձեռնարկության աշխատակիցներից մեկի համակարգչի հանդեպ եւ փորձել հարյուրապատիկ անգամները ավելացնել ջրում պարունակվող ալկալիների քանակը, որը օգտագործվում է ջրի թթվայնության կարգավորման համար։ Եթե նրանց դա անել հաջողվեր, ապա քաղաքի տասնհինգ հազարանոց բնակչությունը կթունավորվեր։ Աշխատակիցները ժամանակին նկատել են եւ կանխել ալկալիների արտահոսքը։ Սկսվել է քննություն, որն իրականացվելու է ոստիկանության եւ Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից։