Առուշ Առուշանյանն ազատ կարձակվի՞

Առուշ Առուշանյանն ազատ կարձակվի՞

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր տեղի է ունեցել Առուշ Առուշանյանի գործով հերթական դատական նիստը: Նիստի վերջում փաստաբանները միջնորդություն են ներկայացրել՝ 30 միլիոն և ավել գրավի կիրառմամբ Գորիսի քաղաքապետին ազատ արձակելու վերաբերյալ, քանի որ նախաքննության և դատաքննական ցուցմունքներ տալու փուլն ավարտված է, այսինքն` վկաների նկատամամբ որևէ ազդեցություն ունենալու ռիսկերը նվազել են:

Դատարանը հեռացել է խորհրդակացական սենյակ: Վաղը, ժամը 11:00-ին հայտնի կլինի միջնորդությունն ընդունված է, թե ոչ: