Տերն ու ծառան

Տերն ու ծառան

Acronyms, այսինքն՝  հասկացությունների կամ հապավումների բացատրություն:  
Տեր՝ հայ ժողովուրդ
Ծառա՝ վարչապետի հրեղեն ձին թամբած, այնուհետև այն սատկած էշի, թե ջորու վերածած ինչ-որ մեկը
Լրատվական դաշտն ալեկոծված է, էշը, թե ջորին թամբածի հայտնի ասուլիսի կապակցությամբ. Այս ի՞նչ ասաց, ինչպե՞ս է նման բաներ ասում, էլ խելագար, էլ մոլագար…Պրոֆեսիոնալ քաղաքագետները, քաղաքական գործիչները տարակուսած են, վրդովված, պատրաստ՝ ինքնասպանություն գործելու: Հանգստացիր՝ Տեր:

─Ասում ա էշը չկա, փեսա ջան:
─Թու, քեզ դեսը ղրկողին:
─Տերը բարկանում է:
─Այ մարդ, սպասիր, ինչ բարկանալ: Թող կորի գնա աչքիցս:
─Ու՞ր գնամ:
─Ասում ա գնա ոչխար մորթիր:
─Աղա, ո՞րը մորթեմ:
─Որը կպատահի:

Տեր, ─Այ անաստված, էս ինչ ես արել…էսքան կոտորել, ավիրել, ոչնչացնել կլինի այս կարճ ժամանակում անել:  
Ծառա, ─Ի՞նչ եմ արել, որ: Դու չասիր, որը պատահի մորթի, ասֆալտին փռի, պատին ծեփի: Չմորթեի՞, չփռեի՞, չծեփեի՞: Հա, լեգիտիմ իրավունք ունեի մորթած ոչխարների մորթիներն ու արոտները, ծեփամածիկն ու փռած ասֆալտը վաճառելու, բայց չարեցի: Ես կոռուպցիայի դեմ եմ պայքարում:

Լավ, մի փոքր լրջանանք: Միթե՞ այսքան ժամանակ գլխի չենք ընկել, որ ոչ մի արտաբերված բառ, նույնիսկ, տառ պատահական չէ: Դա հատուկ տեխնոլոգիա է՝ մարդկանց ուղեղներում «կարճ միացում» անելու, նրանց զոմբիացնելու համար; Առայժմ ստացվում է: Կրկնեմ. նա արժեքավոր, ինքնատիրապետման բացառիկ հատկանիշներով օժտված և ունիկալ երևույթ է: Հետևաբար, ապագայում պետք է գտնել նրա կիրառության ոլորտը:

Խնդիրն այլ տեղում է: Ենթադրենք, ինչ-որ մեկը մոլագար է, իսկ նրա մերձավոր շրջապատը որևէ խղճահարություն, պատասխանատվություն չի՞ զգում: Չէ որ պետությունն այդ նպատակով ստեղծել է հատուկ հաստատություններ, որտեղ պահում են նմաններին՝ իրենց իսկ օգտից ելնելով. որպեսզի շրջապատին չարիք չպատճառեն, ինքնավնասում չանեն: Այնպես, որ մեղավորը «բակի բնակիչներն» են, ովքեր սատարում են նմաններին, աջակցում, որ նրանք իրենց պարտված չզգան, ինչ էլ որ լինի…հատկապես՝ մինչև առանց նախապայմանների սահմանազատման գործընթացների ավարտը…

Տերը դեմ չէ:

Գագիկ Վարդանյան
Ոչ տեր, ոչ ծառա