«Հիմա մեղմ եմ ասում», «Ձեր մատը դատարանի վրա՞ եք թափ տալիս». Քոչարյանի գործով դատավորն ու պաշտպանները չէին հանգստանում (տեսանյութ)

«Հիմա մեղմ եմ ասում», «Ձեր մատը դատարանի վրա՞ եք թափ տալիս». Քոչարյանի գործով դատավորն ու պաշտպանները չէին հանգստանում (տեսանյութ)

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է մեղադրող կողմի բողոքի քննությունը՝ Ռոբերտ Քոչարյանի գործով առաջին ատյանի որոշման դեմ։

Հիշեցնենք առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանը Քոչարյանի խափանման միջոցը փոփոխել էր Արցախի նախագահների անձնական երաշխավորությամբ, ապա կասեցրել էր գործի քննությունն՝ այն ուղարկելով Սահմանադրական դատարան։

Այսօրվա նիստը բավականին թեժ սկսվեց. Քոչարյանի պաշտպանները ցանկանում էին հայտարարությամբ հանդես գալ, սակայն նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը թույլ չէր տալիս։

Այնուհետեւ ուզում էր ելույթ ունենալ Յուրի Խաչտուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը, սակայն իրեն եւս դատարանը թույլ չտվեց՝ հորդորելով նստել։ Սակայն Պողոսյանը շարունակում էր կանգնած մնալ։

Այդ ընթացքում դատավորը դիմելով Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանին՝ հարցրեց թե իր խոսքերը հրճվա՞նք են պատճառում իրեն։ Ալումյանը զայրացավ. «Հիմա մեղմ եմ ասում, հաջորդ անգամ նման բառեր չասեք»։

Այնուհետեւ պաշտպանական կողմը ցանկացավ առարկել դատավորի գործողությունների դեմ, սակայն դատավորը թույլ չէր տալիս։ Մթնոլորտն ավելի շիկացավ։

Մեղադրողներից Գեւորգ Բաղդասարյանը միջնորդեց դատարանին ընդմիջում հայտարարել։ Կրքերը հանդարտեցնելու համար Արմեն Դանիելյանը 10 րոպե ընդմիջում հայտարարեց։

Մանրամասները՝ տեսանյութում։