Բացահայտվել է մահացու ինֆարկտի դեմ պայքարի նոր միջոց

Բացահայտվել է մահացու ինֆարկտի դեմ պայքարի նոր միջոց

Գիտնականների միջազգային խումբը բացահայտել է այն մեխանիզմը, որով զարգացնում է նեկրոզը՝ սիրտ-անոթային տագնապի եւ ինստուլտի ժամանակ։ Պարզվել է, որ այն պահին, երբ, պայմանավորված զարկերայաին արյան հոսքի արգելակմամբ, առաջանում է թթվածնի պակասորդ, սկսում է սինթեզվել մի նյութ, որը արգելակում է իր հերթին բջջային ֆունկցիաները։ Ինչպես գրում է MedicalXress-ը․ այդ նյութի քանակը կարող է բարձրանալ մինչեւ այն մակարդակը, որը համարվում է տոքսիկ բջջի համար։ Այն կանխելու համար, գիտնականները ինգիբիտորի ներարկում են արել փորձարկվող առնետների վրա ու պարզվել է ներարկում ստացած առնետների մոտ ինֆարկտի ու ինսուլտի դեպքում նեկրոզով ախտահարման մակերեսը 30 տոկոսով ավելի քիչ է, քան ինգիբիտոր չստացածների մոտ է։ Սա համարվել է կարեւոր ձեռքբերում, ապագայում ինսուլտի եւ ինֆարկտի բուժումը ավելի արդյունավետ կազմակերպելու համար։