Տորիչելյան դատարկություն և անմարդկային անբարոյականություն

Տորիչելյան դատարկություն և անմարդկային անբարոյականություն

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանը զավթել է Հայաստանի ինքնիշխան տարածքը, պարբերաբար հարձակվում և սպանում է մեր զինվորներին, ՀՀ Զինված ուժերը գտնվում են պատմական նվազագույն մարտունակության պայմաններում, մինչ օրս չի տրվել 44-օրյա պատերազմի քաղաքական և ռազմական գնահատական, ՀՀ Զինված ուժերի բարեփոխման ծրագիր գոյություն չունի:
Իսկ ինչո՞վ է զբաղված ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը:
Տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու հանձնառության շրջանակներում անգրագետ օրինագծով փակում է «Ղազինյանի թեման»:
Տորիչելյան դատարկություն և անմարդկային անբարոյականություն . . .