ՀՀ բուհերն Արցախի համար հանգանակություն են կատարել

ՀՀ բուհերն Արցախի համար հանգանակություն են կատարել

Պատերազմական այս իրավիճակում Հայաստանի պետական բուհերը նույնպես ներգրավված են Արցախի հայրենակիցներին եւ բանակին աջակցելու գործում։ Բուհերի վարչական աշխատակիցներից եւ ուսանողներից ձեւավորված կամավորական խմբերը մեկնել են Արցախ։ Բուհերը, միանալով «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավին, հանգանակություն են կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

Դրանց թվում են՝  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը՝ 22 մլն դրամ, Երեւանի պետական համալսարանը՝ 20 մլն, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ 16 մլն 100 հազար, Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանը՝ 15 մլն 500 հազար, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը՝ 10 մլն, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան՝ 5 մլն, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտը՝ 4 մլն, Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը՝ 3 մլն, Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը՝ 3 մլն, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը՝ 3 մլն, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանը՝ 1 մլն, Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանը՝ 1 մլն 100 հազար, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ 1 մլն, Գորիսի պետական համալսարանը՝ 1 մլն, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը՝ 700 հազար, Գավառի պետական համալսարանը՝ 500 հազար դրամ:

ԵՊԲՀ-ն, «Աջակցություն վիրավոր զինվորներին եւ զինվորական հաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպության հետ համատեղ, շուրջ 20 մլն դրամի դեղորայք եւ բժշկական պարագաներ է ուղարկել Արցախ: Եվս 1 մլն դրամ պոլիտեխնիկը փոխանցել է «Աջակցություն վիրավոր զինվորներին եւ զինվորական հաշմանդամներին» բարեգործական ՀԿ-ին։ Դրամահավաքին անհատական նախաձեռնությամբ միացել են նաեւ բուհերի դասախոսական կազմը եւ ուսանողները: Հանգանակությունները շարունակական բնույթ են կրում: