ԱՄՆ նախագահին դատի են տվել

ԱՄՆ նախագահին դատի են տվել
CNN հեռուստաընկերությունը հայտարարել է, որ դատի է տալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին եւ նրա գլխավոր օգնականներին։ Այս մասին գրում է RT-ն։ Պատճառը լրագրող Ջիմ Ակոստային Սպիտակ տան հավատարմագրումից զրկելն է։ Հեռուստաընկերությունում վստահ են, որ լրագրողին հավատարմագրումից զրկումը հանդիսանում է ԱՄՆ Սահմանադրության խախտում։ Դատական հայցում մեղադրյալների թվում են նաեւ Սպիտակ տան ախատակազմի ղեկավար Ջոն Քելլին, խոսնակ Սառա Սանդերսը եւ մի քանի այլ պաշտոնյաներ։