Միացյալ Նահանգները Վրաստանում ռազմական օդանավակայան կկառուցի

Միացյալ Նահանգները Վրաստանում ռազմական օդանավակայան կկառուցի
ԱՄՆ զինված ուժերը Վրաստանի Վազիանիի ռազմաբազայում, որը գտնվում է Թբիլիսիի մերձակայքում, կկառուցի ռազմական օդանավակայան։ Այս մասին հայտնում է Newsgeorgia-ն։ Նախաձեռնության մասին հայտարարել է ԱՄՆ ԶՈՒ ռազմատրանսպորտային հրամանատարության ղեկավար գեներալ Սթիվեն Լայոնսը, ով այցով գտնվում է Վրաստանում։ Թբիլիսին, ի դեմս վրացական ռազմական գերատեսչության ղեկավար Լեւան Իզորիայի, ողջունել է ամերիկյան կողմի այս նախաձեռնությունը։ Թբիլիսիում հայտարարել են, որ նախաձեռնությունը համապատասխանում է Թբիլիսի-Բրյուսել /ՆԱՏՕ/ գործակցության տրամաբանությանը։ Մանրամասներ չեն հաղորդվում, թե որքան կարժենա ռազմական օդանավակայանը։ Հիշեցնենք, որ նախկինում Վազիանիում ռուսական զորքեր են տեղակայված եղել։