Ցմահ դատապարտված դատախազը սկսել է հանցակիցների անուններ տալ

Ցմահ դատապարտված դատախազը սկսել է հանցակիցների անուններ տալ
Չինաստանում Շանհայի նախկին գլխավոր դատախազը, ով ցմահ է դատապարտվել կոռուպցիայի մասին, սկսել է բացահայտել իր հանցակիցներին։ Այս մասին գրում է South China Morning Post-ը։ Ըստ հրապարակման նախկին դատախազ Չեն Սյույը ավելի քան 100 մարդու անուն է տվել, ովքեր իբրեւ թե իր հետ միասին կապ ունեն օրենքի մանիպուլյացիայի հանցադրվագների հետ։ Բացահայտված անձանցից շատերի մասով արդեն գործեր են հարուցվել եւ ընթանում են քննչական գործողություններ։ Հիշեցնենք, որ նախկին դատախազին ցմահ բանտարկության դատապարտել էր Նանկինի դատարանն այն բանի համար, որ վերջինս 2000-2015 թթ որպես կաշառք ստացել էր մոտ 12 միլիոն դոլարի գումար եւ անշարժ գույք, որոնք իր կամ իր ընտանիքի անդամների անուններով են գրանցված եղել։ Հայտնի է նաեւ, որ նախկին դատախազը լիովին ընդունել է իր մեղքը։