«Ռեֆորմիստներ» կուսակցության ղեկավարը ընտրություններին կմասնակցի ՀՀԿ ցուցակով

«Ռեֆորմիստներ» կուսակցության ղեկավարը ընտրություններին կմասնակցի ՀՀԿ ցուցակով
Մեր տեղեկություններով, նախկին ԲՀԿ-ական, «Ռեֆորմիստներ» կուսակցության ղեկավար Վահան Բաբայանն ԱԺ ընտրություններին կմասնակցի ՀՀԿ ցուցակով։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա առաջին 20-ի մեջ է, իսկ ռեյտինգայինով կառաջադրվի թիվ 3 ընտրատարածքում։



Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Բաբայանը բանակցում է Հայկ Բաբուխանյանի ՍԻՄ-ի հետ համատեղ մասնակցելու համար։ Չստացվե՞ց համագործակցությունը։ «ՍԻՄ-ի հետ մենք համագործակցել ենք եւ այսօր էլ ունենք դաշնակցային հարաբերություններ, սակայն առաջարկ եմ ստացել ՀՀԿ-ից եւ համաձայնել»,- ասաց Բաբայանը։