Էրդողանը ԱՄՆ անկեղծությանը չի հավատում

Էրդողանը ԱՄՆ անկեղծությանը չի հավատում
Միացյալ Նահանգների կողմից կայացված որոշումն առ այն, որ պարգեւտրում է խոստացվել Քրդական բանվորական կուսակցության երեք առաջնորդների հայտնաբերմանը եւ վնասազերծմանը աջակցություն ցուցաբերողներին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համարել է խաղ։ Այս մասին հայտարարել է անձամբ Էրդողանը, ինչպես փոխանցում է Anadolu լրատվական գործակալությունը։ Հիշեցնենք, որ անցյալ տարի ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Մեթյու Փլամերը հայտարարել էր անցյալ շաբաթ, որ Պետդեպը 3-5 միլիոն դոլար պարգեւատրում է խոստացել նրանց, ովքեր տեղեկություն կհաղորդեն Մուրադ Քարայիլանի, Ջեմալ Բայըկի եւ Դուրան Քալկանի գտնվելու վայրի հետ կապված։ Վերջիններս հանդիսանում են Քրդական բանվորական կուսակցության առաջնորդներ։ «Դա ուշացած քայլ էր։ Մենք այս հարցն էլ ենք քննարկել Փարիզում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ։ Մենք գնահատում ենք դա որպես սովորական խաղ, որպեսզի այդ կերպ նաեւ օրինականացվի այն, որ Քրդական բանվորական կուսակցությունն ու YPG-ն տարբեր կառույցներ են։ Իհարկե մենք չենք հավատում այս ամենին»,- ասել է Թուրքիայի նախագահը։ Էրդողանը հավաստիացրել է, որ ՔԲԿ-ն եւ YPG-ն նույն կառույցն են իրականում եւ ԱՄՆ-ն պետք է ընդունի դա։