Alibaba-ն թվային տեխնոլոգիաները հռչակել է իր համար առաջնահերթություն

Alibaba-ն թվային տեխնոլոգիաները հռչակել է իր համար առաջնահերթություն
Չինական Alibaba ընկերությունը, որը զբաղվում է էլեկտրոնիկայի վաճառքով, հայտարարել է, որ թվային տեխնոլոգիաները հայտարարել է իր համար թիվ մեկ առաջնահերթություն։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, վկայակոչելով ընկերության ղեկավար Չժան Յունի հրապարակած հայտարարությունն այս առնչությամբ։



Վերջինս մասնավորապես ասել է, որ թվային տեխնոլոգիաները հանդիսանում են մոլորակի ապագան եւ իրենք աջակցելու են, որպեսզի բոլոր տեսակի բիզնեսները տեղափոխվեն նաեւ թվային դաշտ։ Նշենք, որ ընկերությունը էլեկտրոնիկայի վաճառքով զբաղվող ամենամեծ ընկերությունն է աշխարհում, որը հիմնադրվել է 1999 թվականից։