Մոտ 20 միլիոն դոլար կհատկացվի Վրաստանին

Մոտ 20 միլիոն դոլար կհատկացվի Վրաստանին
Միացյալ Նահանգները մտադիր է մոտ 20 միլիոն դոլար հատկացնել Վրաստանին՝ տնտեսական զարգացման համար։ Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»։ Գումարը կհատկացվի տնտեսական անվտանգության ապահովման ծրագրով։ Վաշինգտոնում կարծում են, որ Վրաստանը լրջագույն պատվար է ընդդեմ ռուսական քարոզչության եւ դրա համար էլ ռուսական կողմն անում է ամեն բան, որպեսզի խանգարի Վրաստանի եվրաինտեգրացիային եւ դեպի Արեւմուտք դրեյֆին։



ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տարածած հայտարարության մեջ նույնիսկ նշվում է, որ ռուսական քարոզչական ապարատն անում է ամեն հնարավորը՝ Վրաստանում տնտեսական խնդիրները խորացնելու համար։ ԱՄՆ ՄԶԳ-ն իր տնտեսական անվտանգության ծրագրով նախատեսում է Վրաստանում տնտեսական առաջընթաց՝ տուրիզմի հաշվին։