Թուրքիան մեզ համար գոյաբանական սպառնալիք է․ Հունաստանի ՊՆ նախարար
![Թուրքիան մեզ համար գոյաբանական սպառնալիք է․ Հունաստանի ՊՆ նախարար](https://hraparak.am/uploads/images/2024/05/image_750x_6650284ad4c1c.jpg)
Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը խոսել է Հունաստանի նկատմամաբ Թուրքիայի դիրքորոշման մասին:
Դենդիասը մասնավորապես խորհրդարանում դիմել է պատգամավորներին՝ ասելով, որ թուրքական կողմի Հունաստանի նկատմամբ ունեցած դիրքորոշումը ռազմավարական և երկարատև սպառնալիք է ստեղծում:
«Եթե կա մի հարևան երկիր, որը ոչ միայն ինքնիշխանության իրավունքների, այլ նաև ինքնիշխանության կարգավիճակի և փոքրամասնությունների հստակեցման հետ կապված միջազգային համաձայնագրերն է բողոքարկում, ապա այդ եկիրը բացեիբաց գոյաբանական սպառնալիք է:
Մեր երկրի իրավական և աշխարհագրական սահմանները սպառնալիքի տակ են»,-ասել է նա:
Կարծիքներ