Ինչու՞ է այրվել Ռայիսիի ուղղաթիռը․ նոր մանրամասներ

Ինչու՞ է այրվել Ռայիսիի ուղղաթիռը․ նոր մանրամասներ

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հրապարակել է նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման հետաքննության նախնական արդյունքները։ 

Ռայիսիի կործանված ուղղաթիռի կորպուսի վրա փամփուշտի արձակման հետքեր չեն հայտնաբերվել։
Գլխավոր շտաբի հաղորդագրության համաձայն՝ ուղղաթիռը բռնկվել է միայն լեռան հետ բախումից հետո։

Հիշեցնենք, որ ուղղաթիռը կործանվել է Ադրբեջանից վերադարձի ճանապարհին, ինչի հետևանքով զոհվել են Իրանի նախագահը, ԱԳ նախարարն ու պաշտոնատար այլ անձինք և օդաչուներ։