Գերմանիան կձերբակալի Նեթանյահուին․ սկանդալ է հասունանում

Գերմանիան կձերբակալի Նեթանյահուին․ սկանդալ է հասունանում

Գերմանիան հայտարարել է, որ ձերբակալելու է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, եթե նա ժամանի Գերմանիա այն բանից հետո, երբ Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) նրա նկատմամբ ձերբակալման օրդեր տա։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի խոսնակը շեշտել է, որ Բեռլինը «իհարկե» կկիրառի ՄՔԴ-ի հնարավոր որոշումը, քանի որ այն դատարանի «հիմնարար» աջակիցն է և «կհարգի օրենքը»:

ՄՔԴ-ի դատախազ Քարիմ Խանը այս շաբաթ պահանջել է Նեթանյահուի, պաշտպանության նախարար Յոավ Գալանտի և ՀԱՄԱՍ-ի առաջնորդների ձերբակալման օրդեր՝ Գազայի հատվածում «7-ամսյա պատերազմի ընթացքում ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար»: Չնայած Բեռլինի քննադատությանը՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի դեմ մեղադրանքները հավասարեցնելու անթույլատրելիության վերաբերյալ, Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ հարգում է ՄՔԴ-ի անկախությունը և ընթացակարգերը: Ընդդիմադիր ՔԴՄ կուսակցությունը դատապարտել է կառավարության դիրքորոշումը՝ այն որակելով որպես սկանդալային։