Խամենեին տեսակցել է Ռայիսիի հարազատներին

Խամենեին տեսակցել է Ռայիսիի հարազատներին

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին այցելել է ավիավթարի հետևանքով զոհված երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հարազատներին։ Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։

Ալի Խամենեին հուզիչ զրույց է ունեցել հանգուցյալի հարազատների հետ և իր ցավակցությունը հայտնել նրանց։

Հիշեցնենք, որ Ռայիսին հուղարկավորվել է երեկ՝ իր հայրենի Մեշհեդում։